«Հրապարակ». Օրենքը մարդուն թույլ է տվել առաջադրվելու. Թեհմինա Վարդանյանը՝ գեներալ Մանվելի աներորդուն «Մենքի» ցուցակում ներառելու մասին


10:00 , 23 նոյեմբեր, 2018
«Ցուցակ կազմելիս առաջնային նայում ենք, թե մարդն ինչ ծառայություններ է մատուցում հայրենիքին, երկրին, ինչ արժեհամակարգ է կրում, և որևէ կապ չունի, թե նա ում եղբայրն է»,- ասաց «Մենք» դաշինքի թեկնածու, ավագանու նախկին «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, մեկնաբանելով, թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն՝ Նազիկ Ամիրյանի եղբորը:

«Օրենքը թույլ է տվել մարդուն առաջադրվել, խնդիր չունի, կոռուպցիայի մեջ թաթախված չէ և, այո, առաջադրվել է մեր ցուցակում»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Պետրոս Ամիրյանը «ԵԿՄ Ավան-Առինջ» տարածքային կազմակերպության նախագահն է, և այս տարվա ամռանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, ոստիկանությունը խուզարկություններ էր արել ու զենք հայտնաբերել նաև ԵԿՄ Ավանի գրասենյակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: