Իսրայելում հայտնաբերել են Նոյյան տապանի պատկերը


08:40 , 23 նոյեմբեր, 2018

Իսրայելում հնագետները հին հռոմեական ժամանակաշրջանի տաճարում հայտնաբերել են բազմաթիվ լավ պահպանված աստվածաշնչյան տեսարաններով խճանկարներ: Օրինակ՝ խճանկարներից մեկում Յովնան մարգարեն է, որին կետը կուլ է տալիս: Մյուսները պատկերում են Նոյյան տապանը՝ ողողված Կարմիր ծովի ջրերով և Եգիպտոսի փարավոնի բանակը:

Գտածոն հայտնաբերվել է հնագույն Հուկոկ բնակավայրի մոտակայքում, հաղորդում է The Times of Israel-ը: Պեղումներն այստեղ իրականացվում են 2012թ.-ից: Հնագետները հայտնաբերել են խճանկարների մի ամբողջ համալիր, որոնցից շատերը լավ պահպանված են: