«Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Հայաստանն իրեն համարել ու համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ»․ Նորայր Նորիկյան


01:46 , 23 նոյեմբեր, 2018

Անցած տարի այս օրը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Գոնե իմ համոզմամբ այն լրջագույն քաղաքական փաստաթուղթ է և լրջագույն ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը, որ, այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով ու առկա խնդիրներով հանդերձ, Հայաստանն իրեն համարել ու համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և հայտ է ներկայացնում էլ ավելի ինտեգրվելու այդ ընտանիքին և առաջնորդվելու այն խաղի կանոններով, որոնցով այսօր ապրում է Եվրոպան։

Թե ինչպես կօգտվենք այս հնարավորությունից և ուր կհասնենք ժամանակի ընթացքում, մեծապես կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից։

Իմ խորին համոզմամբ՝ սա լրջագույն նպաստավոր պատուհան է, որպեսզի մեր փոքրիկ հայրենիքը ժամանակի ընթացքում դառնա քաղաքակիրթ, իրապես ժողովրդավարական և իրավական պետություն։
Կեցցե՜ այդ Հայաստանը։