Մեծ Բրիտանիայում ջրի համար նախատեսված 2 աշտարակները վերածել են շքեղ առանձնատների (Photo)


01:12 , 23 նոյեմբեր, 2018

Բրիտանական Էսեքս դքսությունում երկու կիսաքանդ ջրի աշտարակները վերածել են երկու շքեղ առանձնատների։ Մեծ 6-հարկանի աշտարակում տեղավորվել է 5 ննջասենյակ, շքեղ խոհանոց և ճաշասենյակ, իսկ նրա տանիքից բացվում է շատ գեղեցիկ տեսարան։ Փոքրիկ աշտարակը նույնպես ձևափոխել են և հիմա այնտեղ ժամանակավորապես բնակվում են անշարժ գույքի սեփականատերերը։ Ամբողջ սեփականությունը վաճառվում է 2 միլիոն դոլարով, իսկ երկրորդ աշտարակը հնարավոր է նաև վարրձակալել։