Վանաձորում այրվում են հանգարներ. տեղում է հրշեջ-փրկարարական ջոկատից 5 մարտական հաշվարկ


18:20 , 22 նոյեմբեր, 2018
Նոյեմբերի 22-ին` ժամը 16:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այրվում են հանգարներ (պահեստներ):

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2000 քմ տարածքում այրվում են կուտակած փայտանյութ, քարածուխ և մեկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին: