Տամագոչին Պոկեմոնի տեսք կունենա


18:00 , 22 նոյեմբեր, 2018

Ճապոնական Bandai ընկերությունը ներկայացրել է Eevee Tamagochi խաղալիքը: Այն երկու ապրանքանիշի՝ Tamagochi-ի և Pokemon-ի համատեղ նախագիծի արդյունք է: Մշակողները նշել են, որ այսուհետ փոքրիկ կենդանին ոչ թե մեծանալու, այլ էվոլյուցիայի է ենթարկվելու, փոխանցում է Daily Mail-ը:

Խաղալիքը կպահպանի Պոկեմոնի տեսքը: Այն ձվաձև է, քառակուսի էկրանով է և կառավարման երեք կոճակով: Օգտատերերը կկարողանան ձեռք բերել դր երկու տեսակ՝ «I Love Eevee»-ն և «Color Friends»-ը: Չնայած արտաքին տարբերություններին՝ դրանց բոլոր գործռույթները նույնը կլինեն:

Նշվում է, որ խաղալիքը վաճառքի կհայտնվի 2019-ի հունվարի 26-ից: