Օդի աղտոտվածությունը բացասաբար է ազդում երեխայի մտավոր ունակությունների վրա. գիտնականներ


17:21 , 22 նոյեմբեր, 2018

Գիտնականների կարծիքով՝ մտավոր անլիարժեքություն հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, որոնք ապրում են բարեկեցիկ սոցիալ-տնտեսական շրջաններում: Այդպիսի վայրերում օդի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է: Դա նպաստում է մտավոր գործառույթների զարգացմանը և բացասաբար ազդում երեխայի մտավոր ունակությունների վրա:

 

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ սահմանափակ մտավոր ունակություններով երեխաները 33 տոկոսով ավելի հաճախ են բնակվում քաղաքային աղտոտ թաղամասերում՝ դիզելային վառելիքի կարծր տարրերի բարձր պարունակությամբ:

Բացի այդ, գիտափորձի մասնակիցների 30 տոկոսը բնակվում է շրջաններում, որտեղ ազոտի երկօքսիդի վնասակար մակարդակ է տիրում: Եվս 17 տոկոս երեխայի օրգանզիմում ծծմբի երկօքսիդ է հայտնվում: Այդպիսի երեխաները, ըստ գիտնականների, կարճ կյանք են ունենում: