Ինչ կարելի է ասել տղամարդու մասին՝ դատելով նրա ձեռքերից


18:45 , 22 նոյեմբեր, 2018

Տղամարդու ձեռքերը նրա զենքն են ևբավելի շատինֆորմացիա են կրում նրա մասին, քան դու կարծում ես։

Image result for руки мужчины
1. Նրա ձեռքսեղմումը

Եթե նա ամուր է սեղմում դիմացինի ձեռքը բարևելիս, նշանակում է նա ինքնավստահ և էներգիայով լի է։

Եթե նրա ձեռքը կարծես կյանքից զուրկ լինի, նշանակում է նա էներգիայի պակաս ունի, և դու էլ նրան առանձնապես պետք չես։

Եթե նա շատ ամուր է սեղմում ձեռքդ, հնարավոր է քո դիմաց բռնակալ է, որն ուզում է իշխել և վերահսկել։

2. Նրա մաշկը

Նուրբ ձեռքերով տղամարդիկ ավելի զգացմունքային են ի տարբերություն նրանց, ում ձեռքերը կոպիտ են։ Մաշկի տիպերը տարբերում են ըստ տարերքների դասակարգման. Օդ, հող, կրակ, ջուր։

Օդ. Նման մաշկի տիպ ունեն սովորաբար համակարգչի մոտ աշխատող տղամարդիկ. փափուկ, բայց չոր։ Այսպիսի տղամարդիկ բավական զգայուն են։

Հող. Այս տղամարդիկ սովորաբար ձեռքերով են աշխատում, ինչի արդյունքում բավական կոպիտ մաշկ են ունենում։ Տղամարդու այս տեսակը զգացմունքներով չի կիսվում։

Կրակ. Սրանք սպորտային և ակտիվ տղամարդիկ են, բայց ամեն դեպքում նրանք նաև զգայական կողմ ունեն։ Նրանց ձեռքերի մաշկը չոր է, բայց փափուկ չէ։

Ջուր. Սա ամենազգայուն տեսակն է։ Նման տղամարդիկ շատ քիչ են, նրանց ձեռքերը կպչուն են թվում, իսկ իրենք ծույլ են։

3. Նրա ձեռքի գծերը

Միգուցե դու հնարավորություն չունես մանրամասն ուսումնասիրելու նրա ձեռքի գծերը, բայց եթե տեսնես, որ դրանք շատ են, հնարավոր է, որ նա շատ ստրեսների է ենթակա։ Եթե գծերը շատ չեն, նրա հետ շատ խնդիրներ չես ունենա, նա հանգիստ տեսակ է։

4. Նրա եղունգները

Առաջին հերթին՝ մաքուր են, թե կեղտոտ։ Հետևությունը պարզ է։ Երկրորդը՝ նայիր գույնին։ Եթե եղունգները հիմքի մոտ կարմիր են, նա կարող է արյան բարձր ճնշման խնդիր ունենալ։ Եթե կապտավուն են, հնարավոր է թթվածնային քաղց ունենա։

5. Հավասար մատներ

Որքանո՞վ են նրա մատները հավասար։ Ծռված կամ թեքվա՞ծ են դեպի իրար։ Եթե այո, դա նույնպես ստրեսի նշան է։ Որքան ուղիղ են մատները, այնքան ավելի լավ։

Երբ միջնամատն է թեքված մատնեմատի կողմը, դա խոսում է այն մասին, որ մարդը շատ է անհանգստանում կարևոր որոշումներ ընդունելիս։

Ճկույթի ծռվածությունը խոսում է վստահության հետ կապված խնդիրների մասին։

6. Նրա ձեռքերի ջերմաստիճանը

Եթե սառն են, դա կարող է խոսել այն մասին, որ նա հուզվում է առաջին ծանոթության ժամանակ։ Եթե ձեռքերը միշտ են սառը, հնարավոր է արյան շրջանառության հետ խնդիրներ ունի։

Տաք ձեռքերը ինքնավստահության և լավ արյան շրջանառության նշան են։