Գիտենք՝ ով կարող է ընտրակաշառքով զբաղվել և նրանց պահում ենք տեսադաշտում. Օսիպյան


17:40 , 22 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը վերահսկում է, որ ընտրակաշառքներ չլինեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկում ենք։ Դրա ապացույցը ավագանու ընտրություններ էին։ Վստահեցնում եմ, որ ոստիկանությունը էլ ավելի խիստ է լինելու, ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մոտեցումը լինելու է խիստ,  զիջում չի լինելու, հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ, թե կաշառք տվողի, թե վերցնողի նկատմամբ, կապ չունի գումարային է լինելու այն, առարկայով կամ իրով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- նշեց ոստիկանապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։