Football Leaks. Ռայոլան խոշոր գումար է վաստակել Պոգբայի տեղափոխություններից


16:10 , 22 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Football Leaks-ը շարունակում է աղմկալի բացահայտումների շղթան:

Հերթական բացահայտումը կապված է ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանՊոլ Պոբգայի տեղափոխություններից վաստակել է ընդհանուր 49 միլիոն եվրո:

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ Ռայոլան պետք է պաշտոնապես վաստակեր 22 միլիոն եվրո:

Football Leaks-ը հայտնում է, որ մինչև այդ, Պոգբայի՝ Թուրին տեղափոխությունից գործակալը վաստակել է 27 միլիոն եվրո: Այս գործը նախ բացվել, ապա փակվել է 2016 թվականին:

Հատկանշական է, որ Ռայոլան բանակցում է «Յուվենտուսի» ղեկավարության հետ Պոգբայի հնարավոր վերադարձի հարցով: