Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի` գերիների փոխանակման նախաձեռնությունը


13:50 , 22 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մենք ողջունում ենք կողմերի ցանկացած պայմանավորվածությունները, որոնք նպատակ ունեն հասնել հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մսրիա Զախարովան ավանդական ճեպազրույցի  ժամանակ` ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի` գերիներին փոխանակելու առաջարկը:

«Մենք ողջունում ենք կողմերի ցանկացած պայմանավորվածությունները, որոնք նպատակ ունեն հասնել հակամարտության կարգավորմանը, սակայն պայմանավորվածությունները ենթադրում են համաձայնություն և այդ համաձայնության հասնելուն ոււղղված աշխատանք: Նախաձեռնություններըը հիանալի են, սակայն դրանք պետք է մշակել, որպեսզի դրանք պայմանավորվածության վերածվեն»,-ասել է Զախարովան: