ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քվեարկության կդրվի 2019-ի բյուջեի նախագիծը


11:03 , 22 նոյեմբեր, 2018

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Այնուհետև կքննարկվի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: 

Այս նախագծի համաձայն՝ Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Այնուհետև քննարկված նախագծերը կդրվեն քվեարկության, այդ թվում նաև` 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: