14:34 , 31 մայիս, 2013Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Նա նկարահանվել է ներքնազգեստի գովազդում, որի դրվագներից մեկը գրավել է սեքսուալ փոքրամասնությունների ուշադրությունը: Նրանց կարծիքով` դրվագը կարող է հոմոֆոբիա առաջացնել:
Հիշեցնենք, որ Նեյմարը, ով հունիսի 3-ին կներկայացվի որպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ, քննադատության է ենթարկվել ֆուտբոլի արքա Պելեի կողմից: Նա նշել է, որ «Սանթոս»-ի ֆուտբոլիստը պետք է կենտրոնացնի ուշադրությունը խաղի վրա և քիչ մտածի գովազդների մասին: