Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում


00:45 , 22 նոյեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

2 օր առաջ՝ նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցվել Ռուսաստանի Դաշնության Պերվոմայսկոյե բնակավայրում: Լուրերի դաշնային գործակալության փոխանցմամբ, շինարարությունում աշխղեկ աշխատող ՀՀ քաղաքացին սեփական անզգուշության պատճառով ընկել է մոտ երեք մետր բարձրությունից:

Ընկնելու հետեւանքով տղամարդը անրակոսկրի կոտրվածք ու այլ վնասվածքներ է ստացել, մեկ օր անց՝  նոյեմբերի 20–ին, Յուդինի անվան թիվ  7 քաղաքային հիվանդանոցում  մահացել է։

Ողբերգական միջադեպի հանգամանքները պարզվում են, իրականացվում է փորձաքննություն: