Ասիայի ամենանախանձելի ամուրիներից մեկն անդամագրվել է ԻՊ-ին և մահացել


20:50 , 21 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Ասիայի ամենանախանձելի ամուրիներից մեկը կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից և մահացել։ Լենտա.ռու կայքը, հղում անելով South China Morning Post-ին, գրում է, որ մալազիական արմատներով ավստրալիացի նախկին մոդել Ամիրուդին Հուդ Միլսոնի մահը հաստատել են Ավստրիալիայի հատուկ ծառայությունում։ Նշվում է, որ նա պայթել է ականի վրա, երբ  մեջքին բարձրացրած տարել է վիրավոր ընկերոջը։ Նա մահացել է դեռ 2016 թվականին, բայց միայն այժմ է հայտնի դարձել, երբ սկսվել է հետաքննություն մեկ այլ ծայրահեղականի դեմ։

Միլսոնի նախկին ընկերոջ խոսքով, նա գեղեցիկ էր, ընկերասեր։ Նախքան Ավստրալիան լքելը, նախկին ահաբեկիչն իր գործերը կարգի է բերել և 2014-ին բաժանվել կնոջից, ով ստացել է որդու խնամակալությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։