Թրամփը ցանկացել է արդարադատության նախարարությանը հանձնարարել Քլինթոնի դեմ գործ հարուցել


18:30 , 21 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել է արդարադատության նախարարությանը հանձնարարել հետաքննություն սկսել իր երկու քաղաքական հակառակորդների՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլլարի Քլինթոնի և ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի դեմ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով  New York Times-ին։

Պարբերականի տվյալներով, այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տան խորհրդատուներին։ Նրանցից Դոնալդ ՄաքՀանը մերժել է նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ նա հետաքննություն սկսելու իրավասություններ չունի։ Խորհրդատուն նշել է, որ դա կարող է իշխանության չարաշահման վերաբերյալ մեղադրանքներ ծնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։