Երկրներ, որտեղ բարձր է տարերային աղետների հետևանքով մահվան հավանականությունը. գիտնականներ


20:20 , 21 նոյեմբեր, 2018

Գերմանական Bündnis Entwicklung Hilft հանրակցության մասնագետները կազմել են աշխարհի ամենավտանգավոր երկրների վարկանիշային աղյուսակը: Դրանում ներառված են վայրերը, որտեղ բնական աղետների հետևանքով մահվան հավանականությունն ավելի բարձր է, հաղորդում է Der Spiegel-ը:

Ռուրի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռադթքեի ղեկավարությամբ գիտնականներն ուսումնասիրել են 171 երկրի բնական աղետների վիճակագրությունը, ինչպես նաև այդպիսի աղետներին տեղական իշխանությունների պատրաստվածության մակարդակը:

Պարզվել է, որ Երկիր մոլորակի ամենավտանգավոր վայրերը, որտեղ բնական աղետի դեպքում մահվան հավանականությունը շատ բարձր է, Խաղաղ օվկիանոսում գտնվող Վանուատու և Տոնգա կղզիներն են: Այդտեղ մեծ է երկրաշարժի, ցունամիի և փոթորկի վտանգը: Նման իրավիճակ է նաև Ֆիլիպիններում, որտեղ բարձր է նաև սողանքների և հրաբխային ժայթքումների վտանգը:

Ամենավտանգավոր երկրների ցանկում են ներառվել Կենտրոնական Ամերիկայի, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ:

Այս տեսանկյունից ամենաանվտանգ երկրներն են Կատարը, Մալթան և Սաուդյան Արաբիան: