Միլիոնատերերը ջրի տակ կհաստատվեն


20:00 , 21 նոյեմբեր, 2018

Մալդիվյան կղզիներում ստորջրյա առանձնատուն է գործարկվել, որը ներառված է Conrad շքեղ հանգստավայրի կազմում: Այս մասին հաղորդում է դրանում ներառված  Hilton խմբի մամուլի ծառայությունը:

Կացարանը տեղակայված է Հնդկական օվկիանոսում` հինգ մետր խորությամբ: Այն պատած է թափանցիկ, ամուր ակրիլե կաղապարով:

Հստակեցվում է, որ դրա կազմում ներառված են նաև երկու ննջասենյակ, հյուրասենյակ, մարզասրահ, ճեմասրահներ և սպասավորի սենյակ: