«Ես քրիստոնյա եմ և բնավ չեմ ցանկացել ծաղրել Տերունական աղոթքը». նախարարի առաջին տեղակալ


15:21 , 21 նոյեմբեր, 2018

Սիրելի հայրենակիցներ։
Ես քրիստոնյա եմ, Հայ առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս՝ ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի, տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։

ՀԳ. Խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող։