Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ալյանսի գլխավոր քարտուղարի տեղակալ


13:30 , 21 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը Վրաստանը օրինակելի երկիր է անվանել և խոստացել, որ երկիրը ալյանսի անդամ կդառնա, սակայն չի մանրամասնել, թե երբ. հայտնում է РИА Новости-ն:

«Վրաստանն օրինակելի երկիր է և նման տեմպերով պետք է շարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը»,-նշել է նա:

Տեղակալի խոսքով` «ՆԱՏՕ-ի դռները բաց են, 2008-ի Բուխարեստի գագաթաժողովի որոշումն ուժի մեջ է,  և Վրաստանը կդառնա ալյանսի անդամ»: