CNN-ի հետ հարցազրույցում Ցուկերբերգը խոստովանել է, որ Facebook-ը խնդիրներ ունի


12:30 , 21 նոյեմբեր, 2018

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ընկերությունում խնդիրներ են առկա:

«Ամենախոշոր հարցերի շուրջ ամենաքննադատական նկատողություններն արդարացի էին»,-նշել է Ցուկերբերգը:

Սակայն նա նշել է, որ որոշ հարցերի շուրջ ընկերությունն այլ «աշխարհայացք ունի»:

«Մեծ խնդիրներ կան, և ես չեմ փորձում ասել, որ դրանք չկան»,-ասել է Ցուկերբերգը:

Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ լքել ընկերության տնօրենների խորհրդի պաշտոնը՝ չնայած քննադատությանը: