Կոսովոյի երկրպագուները սուլել են ադրբեջանական հիմնի ժամանակ


12:21 , 21 նոյեմբեր, 2018

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին խաղն անցկացնում էր Կոսովոյի ազգային հավաքականի հետ ՈՒԵՖԱ ազգային լիգայի խմբային փուլում:

Ավանդույթի համաձայն՝ երկու երկրների ազգային օրհներգերը պետք է հնչեին խաղից առաջ։ Ադրբեջանի ազգային հիմնը միացնելու ժամանակ Կոսովոյի երկրպագուները սկսել են սուլել ամբողջ հիմնի ընթացքում։

Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։

Այդ խաղում Ադրբեջանը պարտվեց 0։4 հաշվով։