«Ժողովուրդ». Սամվել Մայրապետյանի դեմ հա­րուցված քրգործով գործարար Սիլվա Համբարձումյանին այսօր հրավիրել են Ոստի­կանության ԿՀԴՊ ԳՎ


10:40 , 21 նոյեմբեր, 2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այսօր գործարար Սիլվա Համբարձումյանին հրավիրել են Ոստի­կանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչություն: Նա ԿՀԴՊ ԳՎ է հրավիր­վել կաշառքի միջնորդության մեղադ­րանքով կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հա­րուցված քրեական գործով. Համբարձումյանն անցնում է նաև այս գործի շրջանակներում: 

Իսկ մինչ այդ հիշեց­նենք, որ Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլ­խավոր դատախազ Արթուր Դավթյա­նին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով գործարա­րին ազատ արձակելու հարցը: Այսօր պարզ կլինի միջնորդության ճակատագիրը՝ կբավարարվի այն, թե ոչ: 

Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրապետյանի գործի մասին խոսելիս ասել է, թե դրա­նով կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: