«Հրապարակ». Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այցելել է գեներալ Մանվել Գրիգորյանին
10:20 , 21 նոյեմբեր, 2018
«Մեզ հայտնի էր դարձել, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրերս այցելել է կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանին:
Արշակ սրբազանին հարցրինք՝ իր նախաձեռնությունն է եղել, թե կաթողիկոսն է իրեն հանձնարարել հանդիպել Գրիգորյանի հետ: Նշեց, որ Մանվել Գրիգորյանն է ցանկություն հայտնել, որ դիվանապետն այցելի իրեն, և ինքն էլ գնացել է: Հարցրինք նաև, թե ինչ թեմայի շուրջ է տեղի ունեցել զրույցը: Արշակ սրբազանը նշեց, որ մանրամասներ չի կարող ասել զրույցից՝ հավելելով, որ զրուցել են հավատքից և հավատքին առնչվող թեմաներից:
Խոսվում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին շրջանում կտրուկ վատթարացել է, ուստի Արշակ սրբազանին խնդրեցինք կիսվել ստացած տպավորություններով: Նա Նշեց, որ առողջական վիճակի մասին չի կարող ասել, քանի որ բժիշկ չէ, բայց ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը նորմալ է գնահատում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: