Միկադո, որը պատրաստվում է թթվասերով


07:44 , 21 նոյեմբեր, 2018

Բաղադրամասեր

Պատրաստման եղանակը

100 գ կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թ/գ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին: 

Կրեմը պատրաստելու համար հարկավոր է 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գ կարագը փափկեցնել, լավ հարել:

Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: