Մարդը սկսել է ծխախոտի հանդեպ հետաքրքրություն դրսևորել դեռևս 6 հազար տարի առաջ։ Ժամանակի ընթացքում ամերիկյան այս բույսը սկվեց տարածվել ամբողջ աշխարհով մեկ։
Ինչպե՞ս է փոխվել մարդկանց և իշխանությունների վերաբերմունքը ծխախոտի հանդեպ, ինչպիսի՞ պատիժներ են հասնում ծխելու համար տարբեր երկրներում։ Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կգտնեք այստեղ։
Մինչ Կոլումբոսը մարդիկ այրում էին տարբեր խոտեր և բույսեր, որպեսզի թուլանան, բուժվեն կամ էլ ծես իրականացնեն։ Ծուխը լցվում էր ամբողջ սենյակը, իսկ ներկաները շնչում էին այն։ Հնդկացիների շնորհիվ ծխախոտն անհատական զբաղմունք դարձավ։
Ծխախոտը Հին աշխարհ են բերել Կոլումբոսի արշավախմբի անդամները։ Ոմանք անգամ պատժվել են այն օգտագործելու համար։ Կալանքի է դատապարտվել Ռոդերիգո դե Պերեզան։ Ինկվիզիցիան բերանից դուրս եկող ծուխը համարել է չարքի ազդեցություն և պատժել նրան։
Եկատերինա Մեդիչին գլխացավերից և միգրենից ազատվում էր ծխախոտի շնորհիվ։ Նրա շրջապատը նույնպես գտնում էր, որ նիկոտինն ազատում է ատամնացավից, աղիքա-ստամոքսային խանգարումից և ռևմատիզմից։
20-րդ դարի սկզբին բժիշկները հղիներին խորհուրդ էին տալիս ծխել, որպեսզի նրանց քաշը նորմայի մեջ պահպանվի։
1634 թվականին՝ Մոսկվայի հրդեհվելուց հետո, իշխանություններն արգելեցին ծխելը՝ այն համարելով հրդեհի պատճառ։ Օրենքը խախտողը մահապատժի էր ենթարկվում։
Կանանց շրջանում ծխելը մեծ տարածում է գտել 20-րդ դարի սկզբին։ Այն դարձել էր հավասար իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։
Ծխախոտը բթացնում է սովի զգացումը։ Շնորհիվ այս հատկության՝ այն դարձավ ֆրանսիացի զինվորների հասանելիք չափաբաժնի անբաժան մասը։ Համաշխարհային պատերազմներում այն օգտագործում էին թուլանալու, սթրեսից դուրս գալու և ուտելու ցանկությունը բթացնելու համար։
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում կապիկներին պաշտոնապես արգելվում է ծխել։
Նախկին ծխողների մեծ մասը նշում է, որ իրականում ծխախոտից հրաժարվելը ավելի հեշտ է, քան ներկայացնում են։