Վարչապետի պատասխանը կամ կարդան նրանք, ովքեր մտահոգ են հայտարարագրման և հարկման թեմայով


19:49 , 20 նոյեմբեր, 2018
Այսպիսով` վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան, որ չկա տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։ Ընդամենը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այն բնավ չի նշանակում, որ հայտարարագիր ներկայացնողները պետք է հավելյալ հարկվեն։ Այսինքն` վարչապետը, մի կողմից պնդում է, որ հայտարարագրման համակարգը չի նշանակում հավելյալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թե ինչ է նշանակում համընդհանուր հայտարարագրում դեռ ոչ մեկ չգիտի, գաղափարի վերաբերյալ նույնիսկ թղթի վրա մի տող գրած չէ։ Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը հայտարարագրման մոդելների եւ առանձնահատկությունների մասին, եթե դուք այդտեղ` կառավարությունում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։ 
Հ.Գ. Վերադառնամ իմ` երեկ հնչեցված թեզին. Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին:
Հ.Գ.Գ. Պնդում եմ, որ նման գաղափար քննարկվում է կառավարությունում ։ Պեկի հաղորդագրությունը տեսել եք չէ՞ 
ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին հղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ) կհարկվեն այստեղ, եթե 23%-ի կանոնը ընդունվի: Այ թե ինչպես հաշվարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարվող կամ չվճարվող հարկերը սա է խնդիրը: Այ որ հայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամենը կտեսնեն, հետո էլ կորոշեն ու կհարկեն: Կամ ինչպես իրենք են ասում ժողովուրդը կորոշի ու կհարկվի:
Սա էր այն <շան գլուխը>, որը խոստացել էի պարզաբանել երեկ։ Ժողովուրդ ջան հավատացեք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով լայվ խոսելը միայն իր արտոնությունը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ։