Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները


23:20 , 20 նոյեմբեր, 2018

2019-ին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր վայրեր են համարվում Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին և Հարավային Սուդանը, գրում է Daily Mail-ը։

Այս երկրներ այցելողները մի շարք խնդիրներ կունենան՝ անձնական անվտանգության, ճանապարհային ոստիկանության և բժշկական ծառայությունների հետ կապված:

Image result for kabul

Առողջության համար սպառնալիքներ են առկա հիմնականում Հարավային Սուդանում, Նիգերում, Կոտ դ’Իվուարում և Սիերա Լեոնեում: Ճանապարհային երթևեկությունը վտանգավոր է Բրազիլիայում, Բոլիվիայում, Սաուդյան Արաբիայում, Իրանում եւ Ղազախստանում:

Ամենաանվտանգ երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Իսլանդիան: