Իսրայելը չի ստորագրի ՄԱԿ-ի` միգրացիայի մասին պակտը. Նեթանյահու


20:20 , 20 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելը չի ստորագրի ՄԱԿ-ի` միգրացիայի մասին պակտը և կշարունակի պաշտպանել իր սահմաններն անօրինական միգրանտներից այնպես, ինչպես անում էր մինչ օրս: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն. հայտնում է РИА Новости-ն:

Վերոհիշյալ պակտը ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցրել են այս տարվա հուլիսին: Փաստաթուղթն իրավաբանորեն պարտավորեցնող չէ, այն նպատակ ունի նվազագույնի հասցնել միգրացիոն գործընթացների բացասական գործոնները, պաշտպանել միգրանտներին և նպաստել նրանց ինտեգրմանը, բարձրացնել կանոնավոր  միգրացիայի ուղիների հասանելիությունը: