Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի


20:10 , 20 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը, գրում է «ՀաբերԹյուրք»-ը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն, նա պետք է ազատ արձակվի, Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն վերջինիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։