Հայտնի է ավտոմեքենան, որում ՃՏՊ դեպքում երբեք մարդ չի մահացել (Video)


22:00 , 20 նոյեմբեր, 2018

Բրիտանացի փորձագետները վիճակագրական տվյալներից ելնելով հայտնել են ՃՏՊ դեպքում ամենաանվտանգ ավտոմեքենան:

Ավելի քան 15 տարվա շահագործման ընքացքում այս մեքենայում ոչ մի վարորդ և ուղևոր չի մահացել: Այս ցուցանիշով չի կարող պարծենալ ոչ մի ուրիշ ավտոմեքենա: Դա Volvo XC90-ն է, գրում է happylady24.ru-ն:

Volvo XC90-ի հիմնական առավելությունն անվտանգության հարցում համարվում է արգելակման արտակարգ համակարգը, ինչպես նաև բախման վտանգի դեպքում զգուշացնող համակարգի առկայությունը:

Մասնագետների կարծիքով այս համակարգերի օգտագործումը վթարի հավանականությունը նվազեցնում է 38%-ով: