Ցավում եմ, որ այսպես ստացվեց. հնգամյա երեխայի վերջին խոսքերը


20:20 , 20 նոյեմբեր, 2018

Փոքրիկը, որի համար երգչուհի Pink-ի գլխավորությամբ պայքարել են Լանքաշիրի բնակիչները, վախճանվել է՝ չնայած բժիշկների ջանքերին: Հնգամյա տղան այդպես էլ չի կարողացել հաղթահարել քաղցկեղը՝ մահվանից առաջ ներողություն խնդրելով ծնողներից՝ «Ես շատ եմ ցավում», գրում է The Sun-ը:

Երեխային լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ եղել, սակայն նրա ծնողները չեն կարողացել հավաքել անհրաժետ 855 հազար ֆուն սթեռլինգը և նրան ԱՄՆ ուղարկել՝ վիրահատվելու:

Մահվանից առաջ Չարլի Փրոքթորը մորը՝ Էմբերին ասել է. «Շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց»: