Հետո էլ աշխարհին կգոռաք, որ հազարամյակների պատմություն ունենք ու ցույց կտաք նորակառույց Հանրապետության հրապարակը


12:43 , 31 մայիս, 2013

Ինչու՞ մենք այդպես էլ չսովորեցինք մեր ունեցած արժեքները հարգել ու պահպանել դրանք`ո՛չ մշակութային, ո՛չ հոգևոր և ո՛չ էլ ճարտարապետական: Քանդեք, մոդեռնիզացրեք, պատմությունից ոչինչ մի թողեք և հետո էլ ամբողջ աշխարհին կգոռաք, որ մենք հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք ու ցույց կտաք ձեր կիսախարխուլ 10 տարվա պատմություն ունեցող Հյուսիսային պողոտան ու նորակառույց Հանրապետության հրապարակը, հետո էլ կգնաք արտասահման հանգստանալու ու ուրիշ ազգերի պահպանած պատմական արժեքներով հիանալու...