Ընտրություններից հետո նախարարությունների թիվը կկրճատվի, սա նաև կադրային փոփոխություններ է ենթադրում․ Նիկոլ Փաշինյան


15:10 , 20 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքն է շատ փոխվելու, որովհետև այսօր ունենք 17 նախարար, բայց խորհրդարանական ընտրություններից հետո մենք 17 նախարար չենք ունենալու։ 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետագա կառուցվածքին։ Այս ամենի համատեքստում նա բնական համարեց կառավարության կազմի փոփոխությունը։

«Եթե համարենք, որ օրինակ՝ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են կառավարությունում։ Նախարարություններն ավտոմատ չեն կրճատվելու, այլ գործառույթային փոփոխություն է լինելու, և նախարարների գործառույթային իմաստով փոփոխություններ են լինելու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարության գործունեությունը պետք է գնահատել ըստ առաջադրված խնդիրների՝ Հանրապետության հրապարակից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա նշեց, որ իշխանության գալով իրենք ունեցել են հրապարակած ճանապարհային քարտեզ, որն, ըստ նրա, կատարվել է։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենց քաղաքական թիմը 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած պարտավորությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ