Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


15:00 , 20 նոյեմբեր, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Բադալյանը հետ է կանչվել Թուրքմենստանում և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով  Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գառնիկ Բադալյանը։