Թուրքիայում մոտ 100 զինծառայող է ձերբակալվել


12:50 , 20 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ռազմածովային ուժերում ձերբակալվել է 92 զինծառայող. հայտնում է Trend-ը:

Տեղեկության համաձայն` Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների  ձերբակալության գործողությունն անցկացվել է Անկարայում: Ձերբակալվածների թվում են սպաներ և բարձրաստիճան զինվորականներ: Ըստ թուրքական կողմի` հետաքննությունը պարզել է, որ նրանք շփումներ են ունեցել Գյուլենի շարժման հետ: