Զբոսաշրջիկների սելֆիները «Կարաս» գինու շշի հետ


09:10 , 20 նոյեմբեր, 2018

Օրեր առաջ օդանավակայան մեկնելիս պատահաբար տեսա մի խումբ հնդիկ զբոսաշրջիկների, ովքեր դուրս էին եկել դեպի օդակայան գնացող ավտոբուսից և սելֆի էին անում «Զվարթնոց»-ի և մուտքի մոտ տեղադրված «Կարաս» գինու մեծ շշի մոտ։ Ակնհայտ էր, որ տպավորված էին այն ամենով, ինչ տեսել էին Հայաստանում, տպավորված էին հայկական գինիներով և, իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանով։ 

Շատ հաճելի է, երբ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին կարողանում ենք տպավորել առաջին իսկ պահից, երբ ոտք են դնում Հայաստան։ Որպես հաճախ ճանապարհորդող մարդ` ուրախ եմ, որ ունենք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող և գեղեցիկ օդանավակայան: Ուրախ եմ նաև, որ Հայաստանում զարգանում է գինեգործությունը, այդ թվում` «Կարասի» շնորհիվ:

Ի վերջո, եթե փորձում ենք երկրում զբոսաշրջությունը զարգացնել, պետք է ուշադրություն դարձնել ամեն մեծ ու փոքր բանի վրա` սկսած Հայաատանի օդային դարպասներ հանդիսացող «Զվարթնոցից» մինչև հյուրանոց, հայկական խոհանոց և, բնականաբար, հայկական գինիներ: