Մեքսիկայում հանցագործների հարձակման հետևանքով սպանվել են 3 ոստիկաններ և Կարմիր Խաչի աշխատակից


07:33 , 20 նոյեմբեր, 2018

Operativ.am-ը գրում է

Մեքսիկական Գեռերո նահանգում հումանիտար օգնություն բաժանելիս հանցագործների հարձակման հետևանքով սպանվել են երեք ոստիկաններ և Կարմիր խաչի աշխատակիցը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օգնությունը ոստիկանների ուղեկցությամբ հասել է Սան Խուան Տեներիա քաղաք։ Մոտ 20 հանցագործներ հինգ ավտոմեքենաներով եկել են այնտեղ և կրակ բացել։ Հարձակման պատճատները դեռևս հայտնի չեն։

Գեռերոյի դատախազ Խորխե Դե Սանտոսը խոստացել է, որ մեղավորներին կգտնեն, և նրանք կստանան իրենց պատիժը։

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունները հաճախակիացել են։ Սպանությունների թվով առաջին տեղում Մեխիկո նահանգն է՝ 1 տարվա ընթացքում 3000 սպանություն։ Երկրորդ տեղում Գեռերոն է՝ 2600 սպանություն։