Տրանսպորտի փոխնախարարն աղոթում է, որ Լարսը չփակվի


00:13 , 20 նոյեմբեր, 2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լարս մեր, որ սահմանում ես,

Թող եղիցի բացումը քո,
Անխցանելիությունը քո,
Եվ ֆուրերի անխափան մուտքը,
Մարդատարների անցումը,
Եվ թող չփակվիս մեզ,
Ինչպես մենք չփակվիլ մամուլի առաջ,
Թող լինի այլընտրանք քեզ,
Համապազօրյա ճամփեն 
Տուր զմես այսօր»։