6 տարօրինակ օրենք, որ գործում են միայն Ճապոնիայում


03:13 , 20 նոյեմբեր, 2018

«Այն, ինչը ռուսի համար լավ է, գերմանացու համար մահ է»․ այս միտքը կարող է վերաբերել մեր կյանքի տարբեր ոլորտներին, այդ թվում նաև՝ երկրների օրենսդրություններին, որոնց կառավարությունները որոշել են արգելել մի շարք անվնաս և աբսուրդ իրեր, որոնք, նրանց կարծիքով, կարող են վնասել պետությանը և հասարակությանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ճապոնացիները բավականին հետաքրքիր ազգ են։ Նրանց օրենքները նույնպես հետաքրքիր են, և մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ օրենքներից մի քանիսը։

Արգելվում է գնել որոշ դեղամիջոցներ

Մի շարք դեղամիջոցներ, որոնք այլ երկրներում ազատորեն վաճառվում են, Ճապոնիայում վաճառվում են միայն դեղատոմսով։ Դա վերաբերում է ինգալյատորներին և ալերգիայի մի շարք դեղերին։

Նորածինների անունների համար հատուկ սահմանափակումներ կան

Ճապոնիայում նորածիններին անուններ տալու համար մի շարք սահմանափակումներ կան, քանի որ ճապոնացիները հավատում են, որ անունը կարող է ազդել մարդու ճակատագրի վրա։ Ծնողներն իրավունք չունեն երեխային տալու այնպիսի անուն, որը կարող է երկիմաստ լինել կամ ունենալ բացասական նշանակություն։ Օրինակ՝ 1993 թվականին ծնողները երեխային ցանկանում էին Ակումա անվանել, որը թարգմանաբար «չարք» է նշանակում։ Ծնողներին անգամ դատի տվեցին, իսկ երեխայի անունը փոխեցին ավելի դրական անունով։

Արգելվում է գեր լինել

2008 թվականին Ճապոնիայում ընդունվեց մի օրենք, որի միջոցով նրանք ցանկանում էին պայքարել գիրության դեմ։ Օրենքով նախատեսվում է, որ 40-75 տարեկան տղամարդկանց գոտկատեղը պետք է լինի 83 սմ, իսկ կանանցը՝ 90 սմ։ Նորման գերազանցելու պարագայում ճապոնացուն հատուկ օգնություն են նշանակում քաշը կարգավորելու համար։ Այս օրենքը չի նախատեսում տուգանքներ և այլ պատիժներ։

Արգելվում է շպրտել գումարը

Շատ տարօրինակ օրենք է։ Ճապոնիայում արգելվում է շպրտել կամ փչացնել թղթադրամը, հակառակ դեպքում քաղաքացուն սպասվում է 1 տարվա ազատազրկում կամ 2000 դոլար տուգանք։

Արգելվում է ակումբներում պարելը

Ճապոնական օրենսդրության մեջ նշվում է, որ արգելվում է պարել 66 քառակուսի մետր մակերեսից փոքր տարածքներում, իսկ պարելու համար նախատեսված հրապարակ բացելու համար անհրաժեշտ է հատուկ արտոնագիր։

Սեքսուալ համաձայնության տարիքը 13-ն է

Ճապոնիայում 13 տարեկանից օրենքով թույլատրվում է սեքսուալ հարաբերություններ ունենալ, սակայն ամուսնանալ թույլատրվում է 18 տարեկանից հետո։

Առաջ, ճապոնական օրենքի համաձայն, աղջիկները 16 տարեկանից կարող էին ամուսնանալ, իսկ տղաները կարող էին ամուսնանալ 18 տարեկանից։ Հիմա տարիքները փոխվել են, և ամուսնության ընդհանուր տարիք է հաստատվել 18-ը։