ԿԸՀ-ն վիճակահանությամբ համարներ տրամադրեց ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերին


22:20 , 19 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում վիճակահանությամբ պարզվեցին դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի համարները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստորև ներկայցված քաղաքական ուժերի ստացած համարները հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն` 1 , «Քաղաքացու որոշում» կուսակցություն` 2, Հայ հեղափոխական դաշնակցություն` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն`5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն` 6, «Ազգային առաջընթաց» կուսակցություն ` 7, «Մենք» դաշինք` 8, «Օրինաց երկիր» կուսակցություն`9, «Սասնա ծռեր» կուսակցություն` 10, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 11: