Սովորական իրեր, որոնք ունեն անսովոր պատմություն


04:07 , 20 նոյեմբեր, 2018

Մեզ համար որոծ սովորական իրեր ավելի շուտ են հայտնվել, քան մենք կարծում ենք։ Նրանցից շատերն ամբողջովին փոփոխվել են և հիմա օգտագործվում են միանգամայն այլ նպատակների համար։

Բոուլինգը՝ որպես կրոնական ծես

Առաջին անգամ բոուլինգ խաղացել են 3-րդ դարում գերմանական եկեղեցիներից մեկում։ Այն շատ լուրջ ծիսակատարություն էր։ Այցելուները դասավորում էին կեգլիները, որոնք խորհրդանշում էին անհավատներին և մեղավորներին, և նրանց վրա քարեր էին գլորում։ Նա, ով կարողանում էր գետնին գցել բոլոր անհավատներին, համարվում էր մեղքերից ազատված։ Հետագայում մարդիկ այս ծեսը սկսեցին կատարել ուղղակի ժամանցի համար։ Եթե գերմանացիները ճիշտ էին, ապա բոուլինգ խաղացող յուրաքանչյուր ոք դրախտում հայտնվելու մեծ հնարավորություններ ուներ։

«Չինական շաշկին» իրականում գերմանական է

«Չինական շաշկին» ոչ մի ընդհանրություն չունի Չինաստանի հետ։ Նրա իրական ծննդավայրը Գերմանիան է։ 1898 թվականին գերմանական Ravensburg կազմակերպությունն առաջին անգամ արտադրում է այս խաղից։ Գերմանիայում խաղը մեծ ճանաչում է գտնում, որից հետո սկսվում է վաճառվել ողջ Եվրոպայում։ 1928 թվականից այն վաճառվում է նաև ԱՄՆ-ում, սակայն ամերիկացիներն այն գնելու ցանկություն չունեին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից 10 տարի անց էլ նրանք չէին կարողանում հաշտվել գերմանացիների հետ։ Իսկ ահա «չինական» պիտակով ցանկացած իր մեծ պահանջարկ էր վայելում։ «Մաջոունգ» խաղը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում էր գտել ԱՄՆ-ում, այս պատճառով էլ Ravensburg կազմակերպությունը որոշում կայացրեց շաշկին նույնպես չինական դարձնել։