Նիկոլի 10 խոստումներ, որոնք նա չի կատարել


15:20 , 19 նոյեմբեր, 2018

#МногоБукфф

«Մեր քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

Իյա, իրո՞ք։ Բերեք վերհիշենք միասին, թե ինչ խոստումներ են եղել Նիկոլի ու յուր քաղաքական թմի կողմից և դրանցից որոնք են կատարվել։

1․ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ բյուջեն մեկ տարում կավելացնի 800 միլիոնով։

Առնվազն մինչև 2020 թիվ նման աճ չի լինելու ու դա արդեն ամրագրված է 2019 թվականի բյուջեով։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

2․ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները կբարձրանան։

Առնվազն 2019 թվականին նման բարձրացում նախատեսված չէ։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

3․ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ միայն Սփյուռքի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում այնքան ներդրումների խոստում ունի, որ տնտեսությունը կաճի 30 տոկոսով։

Առնվազն այսօր ներդրումային ակտիվությունը կրճատվել է մոտ 10 անգամ, իսկ նախորդ ամսվա դրությամբ՝ տնտեսությունը ոչ միայն չէր աճել, այլև կրճատվել էր 0․1 տոկոսով։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

4․ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոստացել էր, իսկ վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ էլ վերահաստատել էր, որ Մարտի 1-ի գործը կբացահայտի, առավել ևս, որ այն գրեթե բացահայտված է։

Մարտի 1-ի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլ տպավորություն է, որ արվում է ամենը, որ այն երբեք չբացահայտվի, ինչը պարզ է, որովհետև ըստ ամենայնի՝ գործի ամբողջական բացահայտումը հղի է Նիկոլի համար խիստ անցանկալի հետևանքներով՝ ընդհուպ մինչև նոր ազատազրկում։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

5․ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ Սերժին մերժելուց հետո էնքան լավ կլինի, որ ներգաղթ կսկսվի։

Տարվա վերջում վերջանական կամփոփենք ցուցանիշները, բայց արդեն իսկ կարելի է վստահորեն պնդել, որ լավագույն դեպքում արտագաղթի տեմպի որոշակի նվազում է լինելու անցած տարվա համեմատ։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

6․ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ծնողները էլ ստիպված չեն լինի իրենց ծառայող երեխաներին ուտելիք ու շոր ուղարկել։

Իհարկե, սա անհեթեթ խոստում էր ու ինչպես առաջ էի պնդում, այնպես էլ հիմա կվերահաստատեմ, որ ծնողը ցանկացած պարագայում իր երեխային պեչենի ու նասկի ուղարկելու է, բայց քանի որ մարդը խոստացել էր․․․ Եվ այսպես՝ ինչպես նախկինում էին ուղարկում, այնպես էլ հիմա են ուղարկում։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

7․ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ իշխանությունները այլևս չեն միջամտելու արդարադատությանը։

Գործանականում մենք տեսնում ենք միանգամայն այլ պատկեր, երբ Սասնա Ծռեր ահաբեկչական խմբավորման անդամները ազատ են արձակվում ու քաղաքական կուսակցություն են բացում, իսկ տնտեսական հանցագործության մեջ մեղադրվող Սերժի Վաչոն, կամ էլ՝ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչում մեղադրվող գեներալ Մանվելը՝ ոչ։ Էլ չխոսեմ չարաբաստիկ գաղտնալսման մասին։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

8․ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պարտադիր կուտակային համակարգը չարիք է ու դրանից պետք է օր առաջ հրաժարվել։

Իհարկե անհեթեթ պնդում էր ու իհարկե չենք հրաժարվել։ Շուլլերական հնարքով հարկատուների հաշվին իբր սուբսիդավորեցին հենց հարկատուներին, թե բա 5 տոկոսի տեղը 2,5 տոկոս կգանձենք, մնացածն էլ պետությունը կտա։ Բայց չհրաժարվեցին ու չեն էլ հրաժարվելու։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

9․ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր գծերը չարիք են, քայլարշավի ու հեղաշրջման ժամանակ էլ դրանք ծածկում էին, վնասում էին, կոտրում էին։

Հեղափոխությունից հետո պարզվեց որ ոչ միայն չարիք չեն, այլև կարիք կա դրանց քանակն ավելացնելու և ըստ այդմ Հայատանը գնել է ևս 2000 տեսախցիկ ու արագաչափ։ Կարմիր գծերի մասով էլ պարզվեց, որ առանց դրանց, մանկապարտեզներ պահել չի լինի՝ ըստ Հայկ Մարությանը։

10․ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ կոռուպցիա էլ չի լինելու։

Կոռուպցիան միայն կաշառք տալն ու վերցնելը չէ, կառուպցիան միայն տենդերների հաշվին փող գռփելը չէ։ Կոռուպցիան համակարգի աշխատանքի արատավորումն է ու օրինակ՝ երբ խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով պաշտոններ են շռայլվում բացարձակ ոչ կոմպետենտ մարդկանց, դա ևս կոռուպցիա է։ Ու ի՞նչ, կգտնվի՞ Հայաստանում գոնե մեկը, ով կառարկի, որ ԽԾԲ-ով պաշտոն ստացած թրաշամանուկների գլխաքանակը իրոք աննախադեպ է նորագույն պատմության մեջ։ Հուսով եմ՝ ոչ։

Կատարե՞լ է խոստումը․ ո՛չ։

Ու սա ընդամենը 10 խոստումներ էին, որոնք տրվել են ու չեն կատարվել, ես չեմ մանրանում, բայց ցանկության դեպքում՝ մի 10 հատ էլ կարող եմ նշել, բայց այսքանով հանդերձ՝ ամեն ինչ շատ արդար է․ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանություններին, որ ունի, իսկ եթե դուք ապրիլինի փողոց էիք փակում, իսկ էսօր նեղվում եք այս իրավիճակից, ունեք երկու այլընտրանք՝ հետևություններ անել ու պոպուլիստական թմբիրից դուրս գալ, կամ էլ դմփ-դմփ-հու անել, որ մանդրաժն անցնի։

#ԿախարդականՓայտիկը
#ՈչխարՊահեք