Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի փակ շնորհանդեսն ու հայտնի հյուրերը


14:00 , 19 նոյեմբեր, 2018

Աներևակայելի գեղեցիկ ու հմայիչ, ազնիվ, խելացի, դաստիարակված, անհասանելի ու առաքինի. հայ աղջիկների մասին խոսելիս բառերն այնքան աղքատիկ են, որ ամբողջությամբ չեն բնորոշում այն նրբությունն ու քնքշությունը, որն ունեն մեր աղջիկները։ Ու երբ բառերն անզոր են, օգնության է հասնում արվեստը՝  մոլորակի հանճարեղ ու հակասական էակներին տիպիկ ներկայացնելու համար։ Հայուհիների ամենավառ ներկայացուցիչ Իվետան մարմնավորում է այն ամենը, ինչ կապված է հայկական գեղեցկության հետ, ու նա, պարզվում է, գտել է «Հայաստանի աղջիկներին» լավագույնս գովերգելու բանաձևը։ The Alexander Luxury Hotel Yerevan հյուրանոցում երեկ ներկա ենք եղել ամենախարիզմատիկ երգչուհու նոր տեսահոլովակի փակ շնորհանդեսին։ Հովհաննես Շիրազի «Հայաստանի աղջիկները» բանաստեղծությունից ոգեշնչված՝ գեղեցկուհի Իվետան գրել է նոր երգ, որը գործիքավորել է Lazzaro-ն, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը։

Երգչուհին ընտրել է Շիրազի հայտնի բանաստեղծությունը, քանի որ այն իր ամենասիրելիներից մեկն է: Իվետայի խոսքով՝ հայուհիները շատ նորաձև են, նուրբ, գրագետ, մի փոքր էլ խենթ ու թրենդ թելադրող. «Ես ու ռեժիսորը՝ Արեն Բայադյանը, այն կարծիքին էինք, որ տարազ չպետք է լիներ, չէինք ուզում որևէ հնաոճ բան, որովհետև հայ աղջիկներն ինձ համար շատ ճաշակով են, նորաձևությունից հասկանում են, թեթև գժուկ են ու կիրթ, բայց միևնույն ժամանակ դիցուհիներ են։ Իմ նոր աշխատանքում հենց հայուհիների այս կողմն ենք փորձել ընդգծել»։

IMG_7151IMG_7199IMG_7284IMG_7345

Իվետան դեռ վաղուց էր ուզում հայուհիներին նվիրված նախագիծ ստեղծել։ Նոր տեսահոլովակի հիմքում երգչուհին ներդրել է իր մշակութային ճաշակը. «Իմ սիրած նկարչի՝ Մինաս Ավետիսյանի ձեռագիրը կտեսնեք տեսահոլովակում։ Պարուհիների հագուստների վրա կա նկարչի էսքիզներից։ Ինձ համար ժամանակակից հայուհու խորհրդանիշ է նաև դիզայներ Մերի Ստեփանյանը, ում էլ վստահել եմ զգեստների դիզայնը։ Այսպես ես ցակացել եմ իմ մշակութային ճաշակը դնել տեսահոլովակում։ Չեք տեսնի սիրային դրամատիկ պատմություն։ Տեսահոլովակն ընդգծում է մեր հայուհիների գեղեցկությունը, շքեղությունը, յուրահատկությունը։ Մեզ հաջողվել է լինել նորաոճ  ու հետաքրքիր, առանց բաց տեսարանների»։

Ի դեպ, տեսահոլովակը մասամբ նկարահանվել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ՝ տվյալ հատվածում, արգելված են եղել նկարահանումները. «Թե՛ Ազգային պատկերասրահի, թե Առնո Բաբաջանյանի դահլիճում շատ պատասխանատու էին նկարահանումները։ Պատկերասրահի տնօրինությանը հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել վստահության համար։ Եթե Բիյոնսեն Լուվրում կարող է տեսահոլովակ նկարել, մեր Իվետն ինչո՞ւ չպետք է մեզ մոտ նկարի։ Միլիոնների արժողությամբ կտավներ էին, ու մենք այնպես ենք նկարել, որ հանկարծ չվնասենք լույսով»։

IMG_7351IMG_7358IMG_7308IMG_7155IMG_7161IMG_7168IMG_7171IMG_7175IMG_7182IMG_7189IMG_7191IMG_7203

IMG_7206IMG_7212IMG_7217IMG_7383IMG_7370IMG_7224IMG_7238IMG_7258IMG_7361IMG_7259IMG_7428IMG_7402IMG_7265IMG_7273IMG_7439IMG_7472IMG_7476IMG_7496IMG_7559

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի