Այս նավը 250 000 000 դոլար է, որը ճոխության նոր գագաթնակետն է. նրա առավելությունը նավախցիկն է (Photo)


21:30 , 19 նոյեմբեր, 2018

Իտալացի դիզայներ Գաբրիելե Տերուցին նոր բարձունքի է հասցրել «սուպեր զբոսանավ» անունը:

Այս թանկարժեք զբոսանավն անվանում ունի, այն կոչվում է «Շադայ» («շադայ» թարգմանաբար նշանակում է ամենակարող): Նավախցիկի երկարությունը մոտ 104 քառ. մ է: Այն, գտնվելով 38 բարձրության վրա, բառացիորեն երկինք է հասնում:

Նավն ունի բար, ճաշելու առանձին սրահ և անսահման լողավազան՝ ապակեպատ պատուհանով, իսկ

նավախցիկից հիանալի տեսարան է բացվում:

Տերուցիի խոսքերով՝ այստեղ կարող են առանձնանալ սիրելիի հետ կամ էլ ուրախ ժամանակ անցկացնել ընկերների հետ: Բացի այդ՝ լողավազանը միաձուլվում է ամպերի հետ, և անվերջության տպավորություն է ստեղծվում: 

Այն առանձնանում է իր իտալական գեղեցկությամբ և նրբաճաշակությամբ: Նավի երկարությունը 150 մ է, ինչն իր տեսակի մեջ նրան եզակի է դարձնում: 

Արժեքը 250 մլն դոլար է: