Հարավային Սուդանում 17-ամյա աղջկան վաճառել են 530 կովի և 3 Land Cruiser V8-ի դիմաց. կարծես թե այսպես ամուսնանալը ճիշտ է


19:30 , 19 նոյեմբեր, 2018

Հարավային Սուդանում հոկտեմբերի 25-ին Facebook-ով բազմազավակ ընտանիքներից մեկն աճուրդ է կազմակերպել՝ վաճառելով իրենց կույս աղջկան:

Աղջկա ծնողները համացանցում տեղադրել են նրա լուսանկարները և նրա համար առաջարկել են մի քանի կով:

Աղջկա համար պայքարում էին 6 երիտասարդ: Նրանցից մեկը՝ Դևիդ Մայոն Ռիակը, Սուդանի նահանգներից մեկի պատգամավորն է, սակայն նա չհաղթեց, քանի որ առաջարկել է 250 կով: Հարսիկին վաճառել են մի բիզնեսմենի, ով արդեն 9 կին ունի, սակայն որոշել է նորից ամուսնանալ և նրա համար 530 կով, 3 Land Cruiser V8 մակնիշի մեքենա և $10 000 է առաջարկել: Այս ամենը ստանալուց հետո աղջկան ստիպողաբար ամուսնացրել են Ալատուի հետ:

Facebook-ի ներկայացուցիչները սա իմանալուց հետո ջնջել են նրանց բոլորի սոցիալական էջերը, քանի որ մարդկանց վաճառքը խստիվ արգելվում է: 

Հարավային Սուդանն Աֆրիկայի ամենաաղքատ պետություններից մեկն է: 2013թ․-ին տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ: 2017թ.-ին սով էր տիրում, որի ընթացքում տուժել է 5 միլիոն մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավային Սուդանում աղջիկների 52%-ը 18 տարեկանից հետո ամուսնանում է: 

Այս աղջիկը համարվում է «Սուդանի ամենաթանկարժեք» հարսնացուն: