Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ


14:00 , 18 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: Tert.am-ի հետ զրույցում Մարինա Խաչատրյանը նշեց, որ ինքն ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ մասնակցելու Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։

«Իհարկե կար նաև համապատասխան մոտեցում պարոն Վարդանյանի կողմից, նա էր ցանկացել, որ ամեն ինչ հարթվի, և հրավիրել էր ֆեդերացիայի միջոցառմանը: Ես չէի կարող առանց հրավերի գնալ և սիրով ընդունել եմ այդ հրավերը: Ես գտնում եմ, որ մենք մեր ժողովրդին չպետք է պառակտենք, և ես առաջին քայլն արեցի, որպեսզի օրինակ ծառայեմ մեր հայրենակիցների համար, ինձ համար բացարձակ անընդունելի է այն իրավիճակը, որ առկա է մեր հանրապետությունում, երբ մեկը մյուսի հետևից բամբասում են, ցեխ շպրտում, վիրավորում ու անպատվում: Ես ցանկանում եմ, որ  մեր երկրում հարգվի բազմակարծությունը, և որպեսզի դրանք միայն  խոսքեր չլինեն, իմ այդ համոզմունքը գործով ապացուցեցի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։