«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում


21:30 , 17 նոյեմբեր, 2018

27-ամյա Մաթևոսյանն ապրում է Նյու Յորքում, ավարտել է ԵՊՀ-ն և ՄՖՏԻ-ն բակալավրի աստիճանով։

Հռիփսիմե Մաթևոսյանը հանդիսանում է Swiftera ընկերության համահիմնադիրն ու կառավարիչը։

Ընկերությունը զբաղվում է աէրոֆոտո և տեսանկարահանումների լուծումներով և ծառայություններ է մատուցում դիզայներներին, շինարարներին, ճարտարապետներին ու քաղաքների քաղաքապետարաններին։