Կաթողիկոսին թիկնազոր ապահովելու օրինագիծը բացառապես կաթողիկոսի կողմից թիկնազոր կրելու հանգամանքը հանրության աչքում լեգիտիմացնելն է


20:30 , 17 նոյեմբեր, 2018
Կաթողիկոսին թիկնազոր ապահովելու օրինագիծը բացառապես կաթողիկոսի կողմից թիկնազոր կրելու հանգամանքը հանրության աչքում լեգիտիմացնելն է։ Այսինքն, կարծում եմ միամտություն կլինի կարծել, որ Առաքելական եկեղեցին և կաթողիկոսը չունեն այնքան ֆինանսական միջոցներ, որպեսզի վարձակալեն մասնավոր անվտանգություն։ Բայց, այդ քայլը հանրության կողմից միանշանակ չի ընկալվի, ուստի օրինագիծը ապահովում է հանրային քննարկումներ, որտեղ այդ հարցը հասարակության աչքում դարձվում է ավելի ընդունելի և անգամ եթե մերժվի էլ հարցը, ապա որոշ ժամանակ անց առաքելական եկեղցին իր մասնավոր միջոցներով կնախաձեռնի թիկնազորի ապահովումը և այդ ժամ կաթողիկոսի կողքը թիկնազորի առկայությունը հանրության աչքում և մտածելակերպում արդեն ադապտացված կլինի և ընկալվի որպես նրա մասնավոր լեգիտիմ իրավունքի իրացում։ Սակայն, թիկնազորի ֆունկցիան այն է, որ նա օրինական զենք կրելու իրավունք ունի։ Այսինքն, փաստացի այդ օրինագիծը ապահովում է կաթողիկոսի զենք կրելու լեգիտիմության խնդիրը հանրության աչքում, ինչը միանշանակ հակաքրիստոեական գործելավոճ է