Թրամփը խոստացել է, որ Փելոսին կընտրվի կոնգրեսի խոսնակի պաշտոնում


18:00 , 17 նոյեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ Կոնգրեսի դեմոկրատ անդամ Նենսի Փելոսին կընտրվի կոնգրեսի խոսնակի պաշտոնում։ Այդ մասին նա գրել է իր Twitter-յան էջում։

Թրամփը նաև խոստացել է քաղաքական գործի համար բավականաչափ ձայներ ապահովել։

«Ես կարող եմ Նենսի Փելոսիի համար այնքան ձայն հավաքել, որքան նա ցանկանում է, որպեսզի դառնա ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա արժանի է այդ հաղթանակին, նա դա վաստակել է, բայց նրա կուսակցությունում կան մարդիկ, ովքեր փորձում են խլել այդ հաղթանակը։ Նա կհաղթի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փելոսին առաջարկել է պաշտոնից ազատել ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերին «ռուսական գործի» համար։